Բժշկի ընդունարանում
Ռադիոլոգիական այսբերգի չերևացող մասը
Գնալով ազգաբնակչության ավելի լայն շերտեր են առընչվում տոմոգրաֆիկ հետազոտությունների հետ, որոնք այսօր կազմում են ախտորոշման գործընթացի գրեթե անբաժանելի մասը:
Կան արդյ՞ոք այդ բնագավառում կոռռուպցիոն ռիսկեր՝ որոշեցինք զրուցել Հայաստանում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի հիմնադիր, «Ուլտրաիմիջինգ» Ռադիոլագիայի Գիտամեթոդական կենտրոնի բժշկական տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ, բ. գ. թ. Արամ Քոչարյանի հետ:
– Իհարկե, բարձրացված խնդիրն արդիական է: Անգամ նեղ մասնագիտական տեսանկյունից առկա են բազմաթիվ հարցեր: Մոտ 5 տարի առաջ ցանկանալով ընդհատել հանրապետությունում ողնաշարային ճողվածքների – «գռիժաների» միլիմետրերի պրիմիտիվ աճուրդը, մենք առաջինը դադարեցրինք դրանց չափումները։ Մինչ օրս մեր կենտրոնից դուրս եկող եզրակացությունների դարձերեսին միջազգային ստանդարտներից ելնելով պարզաբանել ենք նմանատիպ չափումների սուբյեկտիվ լինելը, առաջարկելով ավելի հավաստի չափորոշիչ: Իհարկե մենք սպասում էինք, որ կլինի դիմադրություն և կանխատեսում էինք 20-25% հիվանդների հոսքի անկում, սակայն հոսքը դադարեց ավելի քան 50%-ով:
– Իսկ փորձե՞լ եք այլ կերպ պաշտպանել Ձեր տեսակետը:
– Այո, մենք սկսեցինք հիմնավորել մեր տեսակետը հրապարակային գիտական հոդվածների տեսքով: Այնուհետև օգտվելով 2015թ. Հայաստանի 4-րդ Միջազգային Բժշկական Համագումարում սեկցիայի ղեկավարի կարգավիճակից կրկին հնչեցրեցինք հարցը: Բանավեճի արդյունքում կարծիքները կիսվեցին: Հարցը լրջացավ և պահանջեց հրատապ լուծում, երբ որոշ քրեական գործեր հարուցվեցին ճողվածքների և դրանց չափերի տարաձայնությունների պատճառով։ Բանն այն է, որ մի մասնագետի նշած չափի արդյունքում շնորհվում էր անաշխատունակության աստիճան կամ որոշում էր կայացվում զինակոչից տարկետման մասին, իսկ մեկ ուրիշ մասնագետ, նույն դեպքի վերաբերյալ, որպես երկրորդ կարծիք, տալիս էր մեկ այլ չափ, որը տարբերվում էր նախորդինից հերքելով անաշխատունակության կամ տարկետման համապատասխանությունը:
– Այդ ամենից հետո, բացի իրավապահ մարմիններից, որևիցե պետական ատյանի հետաքրքրե՞ց հարցը:
– Հավանաբար հաշվի առնելով զարգացումները ամենախոշոր փորձագիտական եզրակացությունների պատվիրատուներից մեկը՝ Պաշտպանության Նախարարությունը, նախաձեռնեց քննարկումներ՝ ընդգրկելով փորձագետների, քաղաքացիական և ռազմական բժիշկների։ Այնուհետև քննարկումները շարունակվեցին Առողջապահության Նախարարությունում ամենաբարձր մակարդակով գլխավոր մասնագետների, բուժծառայության պետերի և շահագրգիռ փորձագիտական կենտրոնների պատասխանատուների, ինչպես նաև պրակտիկ ռադիոլոգների և բժշկական համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի աշխատակիցների մասնակցությամբ։ Քննարկումների հիման վրա 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին արձակվեց Առողջապահության Նախարարի № 2991-Ա հրամանը, որում պարզաբանվում է թե՞ ինչպես ձևակերպել ռադիոլոգիական եզրակացությունները, հաշվի առնելով համաշխարհային փորձը։ Հրամանում ուղղակիորեն արգելվում է ողնաշարի ճողվածքների ժամանակ նշել միլիմետրերով չափերը` երևույթը բնութագրելով որպես արատավոր և անընդունելի պրակտիկա:
– Իսկ ինչպիսին՞ է իրավիճակն այսօր:
– Արդյունքները միանշանակ համարել չի կարելի․ Բանակն այս հարցում զբաղեցնում է առաջատար դիրքեր փոխելով փորձագիտական չափորոշիչները, որի արդյունքում մեկ տարվա ընթացքում, ողնաշարի ճողվածքների պատճառով մեր ունեցած տվյալներով շուրջ 10 անգամ նվազել են զինակոչիկների տարկետման դեպքերը: Սակայն, միևնույն ժամանակ, ռադիոլոգների, կլինիցիստների և՛ հարբժշկական մասնագետների գերակշռող մասի կողմից շարունակվում են կիրառվել միլիմետրերով չափումները: Այստեղից հարց է ծագում, ինչու՞ նրանք չեն վերափոխվում այսօրվա պահանջներին համահունչ, չէ որ այսօր էլ շարունակվում են հարուցվել քրեական գործեր ճողվածքների միլիմետրերի դրվագներով:
– Իսկ կա՞ն որևիցե այլ երկրներ, որտեղ ևս ճողվածքների չափումները նշվում են միլիմետրերով:
– Իհարկե կան: Դրանք այն երկրներն են, որտեղ ևս կոռռուպցիոն ռիսկերը բարձր են։ Հիմնականում դա հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներն են։ Երկու տարի առաջ ՌԴ Ռադիոլոգների կոնգրեսի բացմանը մեր կողմից ակնարկվեց այդ մասին: ՌԴ գլխավոր ռադիոլոգը մասնավոր զրույցում նշեց, որ նույն հարցն անհանգստացնում է նաև իրենց։ Մեկ տարի անց ՌԴ ռադիոլոգների 100-ամյա հոբելյանական կոնգրեսին, որպես սեկցիայի համանախագահ նույն թեմայով հանդես եկա գիտական զեկույցով: Հետադարձ արձագանքներում մասնակիցները նշում էին, որ առաջարկը պարունակում է բազմաթիվ հարցերի պատասխաններ:
– Ո՞րն է այդ դեպքում Ձեր կարծիքով նպատակահարմար ճանապարհը կյանքի կոչելու քաղաքակիրթ աշխարհին բնորոշ և նվազ կոռռուպցիոն ռիսկեր պարունակող մեթոդը:
– Քանի որ երևույթը բազմաշերտ է, կարծում եմ քայլերն էլ պետք է լինեն մի քանի ուղղություններով:
Նախ Առողջապահության Նախարարության հրամանի անշեղորեն կատարման և դրա վերահսկման ներքո ժամանակն է, որ բժիշկներն ընկալեն փոփոխությունների անհրաժեշտությունը և կիրառեն դրանք: Հակառակ դեպքում գոյություն ունեցող վիճակը կգնահատվի, որպես ճողվածքների միլիմետրերի չափումներով առաջացած անառողջ, ոչ ֆորմալ հարաբերությունների արտոնում:
Երկրորդ հերթին անհրաժեշտ է ներդնել «փափուկ ուժի» գաղափարը և մասնագետներին կրթելու միջոցով ծանոթացնել միջազգային ռադիոլոգիական ստանդարտներին:
Այնուհետև անհրաժեշտ է անել այն, ինչը արդեն այսօր սկսել է Առողջապահության Նախարարությունը՝ մշակելով կլինիկական ուղեցույցներ:
– Իսկ նշված ուղղություններով Դուք տարե՞լ եք որևիցե աշխատանք:
– Նախարարության հրամանը կատարել ենք և շարունակում ենք կատարել, չնայած որ դաշտի անհավասարության պատճառով կրում ենք ֆինանսական կորուստներ: Իսկ շահում են նրանք ովքեր անտեսում են այդ հրամանը:
Կրթական ծրագրերի վերաբերյալ հարկ է նշել, որ անցած երկու տարիների ընթացքում մեր կենտրոնի կողմից կազմակերպվել և էքսպերտների մակարդակով անցկացվել են բազմաթիվ սեմինարներ, որոնք ունեին ինչպես նեղ մասնագիտական բնույթ, այնպես էլ նվիրված էին էլեկտրոնային առողջապահությանը և ախտորոշիչ հետազոտությունների ընթացքում անձնակազմի և հիվանդի ճառագայթային անվտանգությանը:
Միևնույն ժամանակ հպարտությամբ պետք է նշեմ, որ մոտակա օրերին տարածաշրջանում առաջին անգամ կկայանան Եվրոպական Ռադիոլոգիայի Դպրոցի դասընթացներ և գործնական պարապմունքներ, որին բացի տեղացի մասնագետներից կմասնակցեն նաև արտերկրից ժամանող մի քանի տասնյակ ռադիոլոգներ:
Այդ միջոցառման մանրամասները և կլինիկական ուղեցույցների ներդրման ուղիները այնքան ծավալուն թեմա են, որ առանձին քննարկման նյութ են կազմում:
– Դե ի՛նչ, ցանկանում եմ Ձեր կազմակերպած միջոցառմանը բարի ընթացք:
– Շնորհակալություն:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ ընտրեցիք մաշկաբանի մասնագիտությունը:
2003 թվականինին, երբ ընդունվեցի մաշկաբանության և սեռավարակաբանության օրդինատուրա, դեռ չէի պատկերացնում...
Ներկայում քիմիաթերապիայի դերը ուռուցքների բուժման գործընթացում։
Քիմիաթերապիան այսօր, ինչպես և շատ տարիներ առաջ, իր կարևոր և ուրույն դերն ունի ուռուցքաբանության մեջ...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...
Կոկորդի ախտահարումների առանձնահատկությունները
Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության խնդիրների շարքում կոկորդի ախտահարումներն ամենահաճախ հանդիպողներից ե...
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն